Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 8-9.2012

Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար:

 

Մեծ մասամբ, կալիում պարունակվում է օրգանիզմի բջիջներում, նաև ներբջջային հեղուկի մեջ: Նատրիումի հետ միասին, կալիումն անհրաժեշտ է օրգանիզմի փափուկ հյուսվածքների տոնուսի, նաև  մկանների պաշտպանության համար: Կալիումը նաև օժտված է հակասկլերոտիկ արդյունքով, այսինքն, անոթներից և բջիջներից հանում է վտանգավոր աղերը:

 

Կալիումի ևս մեկ կարևոր գործառույթն է դրա մասնակցությունը նյարդային ազդակների ստեղծման համար: Սիրտն օրգանիզմի ամենակարևոր օրգանն է, որը, հատկապես կալիումի կարիքն ունի: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում սրտամկանի և սրտային փականների աշխատանքի վրա: Հիպոտոնիայով տառապող մարդկանց օրգանիզմում հաճախ է նկատվում կալիումի ցածր պարունակություն:

 

Օրգանիզմում կալիումի անբավարարության ախտանիշներից է արագ հոգնելիությունը, սրտի ռիթմի խանգարումները, քնի հետ կապված խնդիրները, մկանային թուլությունը, որն ուղեկցվում է ջղակծկումներով, բարձրացած նյարդայնությունը: Երեխաների մոտ հնարավոր է դրսևորվի աճի կանգ: Կալիումի անբավարարության դեպքում արյան մեջ բարձրանում է նաև խոլեստերինի մակարդակը, անբավարությունը կարող է հանգեցնել նաև նևրալգիայի սուր ձևերի:

 

Կալիումի բնական աղբյուր են մրգերը (բանան, նարինջ, կիվի), բանջարեղենը (կարտոֆիլ, հատիկավորներ, սմբուկ), կաթնամթերքը, լյարդը, ձկնեղենը:

 

Ժամանակակից աշխարհում կալիում պարունակող ավանդական մթերքը, մեծ մասամբ, չի բավարարում կալիումի խտության նորմալ պահպանման համար, հատկապես ձմեռային ամիսներին: Որոշ մթերքներ, ինչպիսիք են շաքարը, սուրճը, ալկոհոլը, ընդհակառակը հանգեցնում են կալիումի կորստի: Կալիումի կորստի կարող են հանգեցնել նաև լուծողական պատրատուկների ընդունումը, որոնք նշանակվում են հիպերտոնիայով տառապող պացիենտներին: Դրանք հրահրում են հիպոկալիեմիա` կալցիումի պարունակության ցածր մակարդակ:

 

Կալիումի անբավարարությունը վերացնելուն օգնում են որոշ պատրաստուկներ, օրինակ կալիում օրոտատը: Ավելի լավ յուրացման համար, հանձնարարվում է այն ընդունել վիտամինների հետ մեկտեղ:

 

Օրգանիզմում ինչպես  և մնացած այլ միկրոտարրերը, կալիումը նույնպես օգտակար է ճիշտ խտության դեպքում: Երեխաների համար կալիումի օրական չափաքանակը կազմում է 600-1700 մգ, իսկ մեծահասակների համար` 1800-5000 մգ:

 

Կալիումի ավելցուկի դեպքում դրսևորվում է հիպերկալիեմիա, որը կարող է հանգեցնել բարակ աղիների խոցի:  Հիպերգլիկեմիայի բարձիթողի փուլի դեպքում հնարավոր է սրտի հանկարծակի կանգ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն
Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...

Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով
Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...

Առանց ծխախոտի համաշխարհային օր
Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..

Պոլինոզ
Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...

Ալերգոլոգիա
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել

Քնի անբավարարությունը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի բարձրացման: Այսպիսի արդյունքներ են գրանցել հետազոտությունները, որոնք անցկացրել են Բոստոնի Բրիգեմ հիվանդանոցի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ  հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...

Կանխարգելում և բուժում տանը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը

Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...

Հոգեկան առողջություն Ես
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...

Հոգեկան առողջություն
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար

Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների,  կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Կանխարգելում և բուժում տանը
Համաճարակային հիվանդությունների պատմությունից
Համաճարակային հիվանդությունների պատմությունից

«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ  վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի  երկու տարբեր շտամներն էին...

Վարակաբանություն Պատմության էջերից
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...

Դեպքեր, բացահայտումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ